Կոմիտասն ամեն հայի հպարտույթունն է։ Կոմիտասի մասին ուշագրավ պատմությունները շատ են և դեռ շարունակվում են նրա կյանքի ուսումնասիրությունները և ամեն անգամ նորանոր հպարտանալու դրվագներ հայտնաբերվում։

Կոմիտասն իրոք հպարտություն է։ Նա մանկուց արդեն զգացնել էր տալիս իր էությունը և շատերն էին նրա տաղանդը տեսնում, զարմանում և տեսնում փոքրիկի ապագան։ Վարդապետը ինչպես հայտնի է նաև դասավանդել է։

Մի հետաքրքիր, նույնիսկ զավեշտ առաջացնող պատմություն կա․ Կոմիտասը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի քննության հանձնաժողովի անդամ էր։ Աշակերտնրից մեկին հարց է ուղղում, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը։

Վարդապետը նկատելով, որ աշակերտը չգիտի հարցի պատասխանը՝ ձեռքով մատնացույց է անում ինքն իրեն։ Կոմիտասը նկատի ուներ, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է։ Աշակերտն անմիջապես պատասխանում է, որ վանքը կառուցել է Կոմիտաս Վարդապետը։

Պատասխանը բարձր ծիծաղ է առաջ բերում։ Այդ աշակերտը ժամեր անց մոտենում է Վարդապետին և հարցնում՝ իրո՞ք ինքն է Հռիփսիմե վանքի հեղինակը։