Մի հայուհի իր զինվորների օգնությամբ սպանում է իրեն սիրահարված թուրք զորապետին և սկսում միստիկ կյանք վարել․ ո՞վ էր նա և ի՞նչ հայրենանվեր գործ է արել


Մի հայուհի զինվորների օգնությամբ սպանում է իրեն սիրահարված թուրք զորապետին, որից հետո սկսում է միստիկ կյանք վարել, հեռանում է կուսանոց: Ո՞վ էր և ի՞նչ հայրենանվեր գործ է կատարել կուսանոց մտնելուց ի վեր և որտեղի՞ց էր:

Գրիչ Գայանեն, որը թուրքերի սպանությունից հետո Վարանդա գավառի Ավետարանոց Կուսանաց անապատ մտավ և հետագա տարիների ընթացքում ընդօրինակեց և ծաղկեց 3 ձեռագիր մատյան: Ավանդությունը պատմում է, որ Կուսանաց անապատը հիմնադրել է Վաչագան Բարեպաշտ թագավորը 5-րդ դ:

Գայանեն Դիզակ գավառի տիրակալ մելիք Ավանի քրոջ՝ Աննայի աղջիկն էր: Իշխանական ծագում ունեցող հայուհին այնքան քաջ էր, որ համարձակություն է ունենում սպանել թուրք զորավարին։ Իսկ պատճառը՝ թուրրք զորապետք սիրահարվելն էր, նա ցանկանում էր ամուսնանալ Գայաենի հետ:

1633 թ. Գայանեն որոշում է կայացնում մինչ կյանքի ավարտն իրեն նվիրել գրչության արվեստին: Այս մասին վկայություն է թողել նաև Րաֆֆին։

Գրողը տեսել է Գայանեի գրչագրած Ավետարանը: Գայանեից 3 ձեռագիր ավետարաններ են հայտնի: 1-ինը Մաշտոց Ձեռացն է։ Նույն վայրում 1671 թ .Գայանեն հեղինակել է ևս մեկ Ավետարան: 3-րդը՝ 1650 թ. Վարանդայի Թաղավարդ գյուղում Սարգիս քահանայի խնդրանքով հեղինակել է Կատարինե կույսը։ Այդ Ավետարանի ծաղկազարդումը պատկանում է Գայանեին: Մատյանն այժմ գտնվում է Վիեննայի Մխիթարյան մատենադարանում է։


Понравилась статья? Поделиться с друзьями: