Արմինկան նոր երգերով սկսել է հազվադեպ է հանդես գալ, փոխարենը բավական ակտիվ է համացանցային հարթակում և շփումներ է կազմակերպում երկրպագուների հետ և այդ կերպ սերտորեն կապ է պահպանում նրանց հետ։

Երգչուհին բնակվում է Ամերիկայում և երբեմն ցուցադրում է, թե ինչպես է անցկացնում օրը և ինչ իրադարձություններ են կատարվում իր կյանքում։ Այս օրերին Արմինկան իր անձի վերաբերյալ տարակարծություններ է լսել և որոշել է օգտահաշվում փոքրիկ հարցում անցկացնել։

Երգչուհին նշել է՝ շատերը իրեն ինքնահավան են կարծում և ցանկանում է իմանալ մարդկանց կարծիքը։ Խնդրել է մեկնաբանել գրառումը և լինել անկեղծ։

Արմինկան մասնավորապես գրել է․ «Մի խնդրանք ունեմ ձեզ․ մեկնաբանություններում գրեք, թե ինչպիսին եք տեսնում ինձ: Շատերի համար ես ինքնահավան եմ, իսկ ձեզ համար՝ ինքնա……Միայն անկեղծ»։

Երկրպագուներն ակտիվ մեկնաբանել են և գովեստի խոսքեր շռայլել սկիրելի երգչուհուն։