Սոս Ջանիբեկյանը հայտնի է պարզ և անկեղծ գրառումներով։ Այդ կերպ նա արտահայտում է իր դիրքորոշումը տարաբնույթ իրադարձությունների վերաբերյալ։ Այս անգամ դերասանը գրել է թուրք և հայ դարավոր թշնամանքի մասին։

Նա մասնավորապես գրել է․ «Մի բան ասեմ էլի․ վաղուց բան չեմ ասել․ թուրքը կարա մեզնից քաղաքակիրթ լինի, կարա մեր շահերը տնտեսական ավելի մեծ լինի, կարա իրա ճակատագիրը ավելի լավը լինի, քան մեզ խոստանում ա մեր դաշնակիցը, կարա մեր լինել-չլինելու հարցը կենտրոնում լինի, կարա հազար կարևոր բան լինի, բայց մինչև թուրքը չասի՝ քաք եմ կերել, սխալ եմ արել դար ու կես առաջ,

կներեք, չի կարա նենց հարաբերություն սկսի, որտեղ ինքը ըստ իրա՝ իրավունք ունի մոռացության տալ սեփական քաքակերությունը։

Ես աղջիկ էրեխա եմ մեծացնում, ուզում եմ ժամանակակից աշխարհին մոտ լինի և շատ երկար եմ մտածել ցեղասպանություն երևույթը իրան ոնց պտի փոխանցեմ և հասկացա, որ հենց տենց, ոնց էղել ա․ «Բալե՛ս, մորթել են քո տատերին և պապերին ու պտի պատասխան տան»:

Եթե կարանք, մենակ տենց պտի անենք, ուրիշ ձև չկա։ Սա որպես Հայ քաղաքացի Սոսի քաղաքացիական դիրքորոշումը։ Բարի գիշեր, վաղը կարող ա ջնջեմ․․․»։