Լյուսի Հայրապետյանը հայտնի մոդել է, ով մասնագիտական իր ոլորտում ակտիվ գործունեություն ունի և հաճախ է մասնակցում հանրային հայտնի միջոցառումներին։

Հանրության շրջանում առավել հայտնի դարձավ, երբ Սոս Ջանիբեկյանի հետ անձնական հարաբերություններ ունեին։ Լյուսին իր կյանքում տեղի ունեցած հետաքրքրական դրվագներից երբեմն կիսվում է համացանցային հարթակում և շփումներ ստեղծում հետևորդների հետ։

Հայտնի մոդելը հետևորդներին պատմել է, որ մի ամբողջ կյանք մտածել է, թե ինքն ում է փնտրում և վերջապես հասկացել է, որ ոչ ոքի պետք չէ փնտրել։

Պետք է իրենք փնտրեն, գտնեն ու փորձեն պահել։ Լյուսի Հայրապետյանը մասնավորապես գրել է․ «Ես երկար՝ մի ամբողջ կյանք մտածում և չէի հասկանում արդյոք «Ո՞ւմ եմ փնտրում»։

Հետո հասկացա՝ ոչ ոքի։ Չեմ փնտրում, ուղղակի, ճիշտ այդպես… Թող նա փնտրի, և թող գտնի, և թող պահի, թե կարող է… Հ.Գ. Արագ մտքեր իմ՝ ուրիշ աշխարհից ուղեղում ծագած»։