Գոհար Ավետիսյանը շարունակոււմ է իր չափազանց ակտիվ գործունեությունը և այն մանրամասնությամբ հայտնում համացանցում։ Նրա բոլոր հրապարակումները մեծ հետաքրքրություն են առաջացնում նրա հետևորդների շրջանում և արժանանում են մեծաքանակ հավանումների և դիտումների, սակայն լինում են նաև բացասական վերաբերմունք նրանց կողմից։

Այս անգամ հայտնի դիմահարդարը նոր լուսանկարներ է հանրայնացրել ամուսնու հետ։ Եվ դա չդադարող այն խոսակցությունների ֆոնին, որ անվերջ խոսում են Գոհարի ամուսնալուծության մասին։

Զույգը միասին է և ավելին Գոհարը սկսել է հաճախակի կերպով ամուսնու հետ համատեղ հրապարակումներ կատարել։ Այդ հրապարակումների ներքո շատ օգտատերեր են գրում, որ Գոհարն ասես բռնի կերպով, Սերգեյի կամքին հակառակ նրան պահում է իր մոտ։

Գոհարը հանրայնացված լուսանկարներին գրառում է կատարել, որտեղ հեգնել է նման մեկնաբանություններ գրողներին։

Դիմահարդարը մասնավորպես գրել է․ «Մինչ հետևորդներս ասում են՝ Սերգեյ, եթե քեզ պահում են այդտեղ, մի նշան տուր, ահա այդ ընթացցքում Սերգեյի դեմքը․․․»։