«Մինչև էսօր մամայի համարը իմ բջջայինի մեջ կա․․․ես չեմ ջնջում էդ համարը․․․»․ Ռաֆայել Երանոսյանի հուզիչ խոսքը մայրիկի մասին․ տեսանյութ


Մայր․․․ ասես կյանքի սկիզբն ու աղբյուրը լինի։ Ասես հենց մայրերն են յուրաքանչյուր գեղեցիկի հեղինակը։ Մայր, որ տան ամեն ինչն է՝ մաքրուհին, խոհարարը, բուժքույրը, ուսուցիչը և բոլոր բոլորը։

Երբ տանը չէ մայրը, տունը դատարկ է։

Հայրն էլ, եղբայրն էլ, քույրն էլ ասես հենց մայրիկով են հայր, եղբայր ու քույր։ Այս հրեշտակային էակն է, որ բոլորին հավաքում է մեկ տեղ, մեկ հարկի տակ ու սեր սփռում բոլորի վրա ու բոլորի շուրջը։ Իսկ երբ չկա մայրը դա անբացատրելի է։

Այս նյութում  ներկայացնում ենք մի արխիվային տեսանյութ, որը մի փոքրիկ հատված է Ռաֆայել Երանոսյանի հարցազրույցներից մեկից, որտեղ դերասանը խոսում է իր մայրիկի մասին, ում կորցրել է տարիներ առաջ։

Այնքան հուզմունք, ցավ, վիշտ ու անվերջ կարոտ կա նրա աչքերում, խոսքում։ Ռաֆայել Երանոսսյանի մայրիկի մասին հուզիչ խոսքը դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!