Մանե Գիգորյանը, ով հանդիսանում է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը և ակտիվորեն զբաղվում է հոր պրոդյուսինգով, բազմաթիվ առիթներով ցույց է տվել, որ լավագույններից է։

Նրան հանրությունը ճանաչում է դեռ վաղ տարիքից։ Եվ սպասելի էր, որ տաղանդաշատ հայրիկի դուստրը ինչ-որ ոլորտում անպայման լավագույնս կդրսևորի իրեն։

Նա աշխատում է Հանրային հեռուսաընկերությունում և վարել է բազմաթիվ հաղորդումներ և նախագծեր և լավագույնս ներկայացել։ Մանեն օտար լեզուների մասնագետ է։

Հաղորդավարուհին հաճախ է հրապարակումներ կատարում իր օգտահաշվում և ցույց տալիս իր առօրյան, հանգիստը և աշխատանքային գործունեությունը։ Այս անգամ Մանեն մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ հանդես է եկել դստեր՝ Կայայի հետ։ Լուսանկարին հաղորդավարուհին կցել է հետևյալ գրառուը․ «Կայա, միակ պատճառը, որ ես դեռ ուժեղ եմ»։

Հետևորդները հավանումների են արժանացրել և ակտիվորեն մեկնաբանել լուսանկարները։ Նրանք նշել են, որ անչափ շատ են սիրում և հավանում Մանեի կերպարը, դե իսկ Կայայի մասին խոսք անգամ չկա։