Մերի Մակարյանը բնակվում է Ամերիկայում և սիրում է համացանցային հարթակում ցույց տալ իր կյանքի, առօրյայի մանրամասները։
Դերասանուհի հաղորդավարուհին բավականին ակտիվ է սոցտիրույթում։ Այս անգամ նա դստեր հետ մասնակցել է մի միջոցառման, որին ներկայացել է շքեղ տեսքով։ Միջոցառման համար նախատեսված էր դրես կոդ․ հյուրերը պետք է ներկայանային սպիտակ հագուստներով։
Եվ ահա Մերին իր մի քանի հրապարակումներով ցույց է տվել, թե ինչպես են ներկայացել այդ միջոցառմանն ինքն ու դուստրը։
Եվ այսպես, Մերին նախընտրել է կրել սպիտակ դասական կոստյում՝ տաբատ և պիջակ, վարսերը թափված են եղել, իսկ դուստրը կրել է սպիտակ գեղեցիկ զգեստ։ Մայր և դուստր հիանալի տեսք են ունեցել։ Հիշեցնենք, որ Մերին մի առիթով ասել էր, որ ամուսինը թույլ չի տալիս դստեր դեմքը հրապարակել։
Մերիի և նրա դստեր մասնակցությամբ հրապարակումներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։