Սոս Ջանիբեկյանը բավական ակտիվ է համացանցում և սիրում է իր մտքերով և վերլուծություններով կիսվել հանրության հետ։ Նրա գրառումները երբեք լրատվության աչքից չի վրիպում։

Երեկ էլ դերասանի գրառումը մեծ քննարկումներ էր առաջ բերել։ Նա խնդրել էր, որ իրեն քաղաքականությունից հարցեր չտան։ Սոսը ցանկանում է արվեստից, ֆիլմերից և այլնի մասին ուղղել հարցեր, քանի որ հոգնել է խոսել ու անընդհատ քննարկել քաղաքականությունը։

Երեկ դերասանը մի լուսանկարով է կիսվել, որն ըստ երևույթին դերասանի մոտ զարմանք է առաջացրել և նա որոշել է հրապարակման միջոցով հեգնել և նաև տեղյակ պահել հանրության այն հատվածին, ով միգուցե հավատացել է այդ նյութին կամ այդ նյութի վերնագրին։

Լուսանկարում երևում է, որ նյութերից մեկը վերնագրված է հետևյալ կերպ․ «Ափսոսանքով ենք հայտնում, բայց քիչ առաջ չափազանց վատ լուր ստացանք Սոս Ջանիբեկյանից»։ Սոս Ջանիբեկյանը կիսված լուսանկարին կցել է՝ Մեռե՞լ եմ հումորային նախադասությունը։

Դերասանի հետևորդների, երկրպագուների շրջանում այն ծիծաղ ու բարձր տրամադրություններ է առաջ բերել։