«Մենք շատ հետամնաց էինք․ ատոմեքենաների վրա ջուր չէինք շփփացնում, որ յոթհարկանի հայհոյանքներ լսենք․․․»


Երեկ Հանրապետությունում եկեղեցական ամենագեղեցիկ տոներից մեկն էր։ Ամենուրեք երեխաների զրնգուն ծիծաղն էր լսվում։ Միմյանց վրա ջուր էին լցնում, ուրախանում ու հրճվում, սակայն ինչպես միշտ Վարդավառն առանց միջադեպերի չանցավ։

Եղան նաև մարդիկ, ովքեր դժգոհեցին իրենց վրա ջուր լցնելու համար և այլն։ Այս և նման միջադեպերին դիպուկ անդրադարձ է կատարել Լիզա Ճաղարյանը։ Նա գրել է․ «Քանի որ ոնց հասկանում եմ` կենացները քանի գնում քաղցրանում են Վարդավառի թեմայով, և բանը հասնում է արդեն վիրավորանքներին, ես էլ ասեմ։

Վարդավառը շատ սիրուն տոն է, իմ մանկության սիրելի տոներից է, բայց դե մենք շատ հետամնաց էինք, անտանելի՛ հետամնաց, դրա համար հավաքվում էինք մեր բակերում ու ջրում էինք ՄԻՄՅԱՆՑ։

Այ էդքան անհետաքրքիր էինք. փողոցում չէինք հերթապահում, որ անցնող–դարձողներին ջրենք, ատոմեքենաների վրա ջուր չէինք շփփացնում, որ յոթհարկանի հայհոյանքներ լսենք, վերևի հարկերից միամիտ անցնող մարդկանց գլխին ջուր չէինք չռռացնում, խաղում էինք յուրաքանչյուրս մեր հարազատների հետ։

Ես, իհարկե, չեմ հասցնի «առաջադիմել», էլ ժամանակ չունեմ, բայց վստահ եմ` նոր սերունդը մեր սխալները կուղղի։ Առողջ եղեք»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!