Մեղրով տորթ, որը պատրաստվում է թավայի մեջ․ այս տորթի ամենահեշտ բաղադրատոմսը


Մեղրով հայտնի տորթը սիրում են գրեթե բոլորը։ Սակայն տնային տնեսուհիները լավ են հասկանում թխման դժվարությունները։ Այդ է պատճառը, որ բերել ենք մեղրով տորթի անչափ համեղ բաղադրատոմս, որը թխվում է թավայում և անչափ դյուրին է պատրաստվում։ Միայն ընտրեք հաստ տակացու ունեցող թավա, որպեսզի շերտերը չայրվեն։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 2 հ․

Աղ — 1 պտղունց

Կարագ — 130 գ

Մեղր — 100 գ

Սոդա — 0,5 թ․գ․

Ալյուր — 220-250 գ

Կրեմի համար՝

Եփած խտ․ կաթ — 150 գ

Թթվասեր — 200 գ

Խմորի բոլոր բաղադրիչները միախառնել, լավ խառնել ջրային գոլորշու վրա այնքան մինչ կխտանա՝ հուշելով խմորի պատրաստ լինելու մասին։

Միայն ալյուրը հավելեք վերջում՝ քիչ-քիչ և անդադար խառնելով։ Այնուհետև բաժանել փոքր գնդերի, որոնք պետք է գրտնակով բացել յուղաթղթի վրա և տեղափոխել տաք թավայում՝ կարմրացնելով 2 կողմից։

Մինչ շերտերը կհովանան, պատրաստենք կրեմը։ Երկու բաղադրիչները հարեք հարիչով, շերտերը միացրեք միմյանց կրեմով։ Վերջում զարդարեք հալեցված շոկոլադը վրան ծորացնելով։ Իսկ կցված լուսանկարները օգտակար կլինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: