Ինչպես հայտնի է Սուրեն Պապիկյանը բոլորովին վերջերս ստանձնեց ՊՆ նախարի պաշտոնը։ Մինչ այդ նա եղել է Տարածքային կառավարման նախարար։ Նա մասնագիտությամբ պատմաբան է։

Կրթությունը ստացել է ԵՊՀ-ում և Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Նախարարը երեսունհինգ տարեկան է։ Նա ամուսնացած չէ և ինչպես հայտնի է դարձել նա արդեն ընտրյալ ունի, ում հետ շուտով պատրաստվում է ամուսնանալ։ Պապիկյանն ամուսնանում է Արմինե Մուրադյանի հետ, ում հետ նախկին աշխատավայրում կոլեգաներ են եղել և աշխատել են միասին։

Արմինեն եղել է Սուրեն Պապիկյանի մամլո քարտուղարը, սակայն երբ Պապիկյանը ստանձնեց ՊՆ նախարարի պաշտոնը, Արմինեն ևս հեռացավ մամլո քարտուղարի աշխատանքից և այժմ նոր աշխատանքի է անցել Տարածքային կառավարման հիմնադրամում։

Զույգը հարսանիքը կկազմակերպի հունվարի քսաներկուսին։ Հարսանյաց խնջույքը նախատեսվում է անցկացնել Փարավոն ռեստորանային համալիրում։

Հարսանյաց արարողությանը հրավիրված են մի շարք պաշտոնատար անձիք։ Ամուսնանալ պատրաստվող զույգին երջանկություն ենք մաղթում։