Հայաստանի համար այս ծանր օրերին բոլորի հոգիներն է տխուր։ Բոլորի հետ տխրում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները և ապրում բոլորի պես նույն զգացողությունները։

Հեռվում յուրաքանչյուր վատ լուրից անասելի թախիծ են ապրում։ Լիլուն ամուսնացել է ԱՄՆ-ում և այժմ մեծացնում է երկու երեխաների, ինչպես նաև ծավալում աշխատանքային գործունեություն։

Նա նոր լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառման մեջ ներկայացրել մարդկանց հոգեվիճակը։ Երգչուհու խոսքով մարդիկ է՛լ առաջվանը չեն լինի։

Այո՛, ապրում են սահմանված կանոններով, որովհետև պետք է ապրել և այլ կերպ հնարավոր չէ։ Սակայն ամեն բան փոխվել է, զգացողություններն այլ է։

Նա հորդորում է միմյանց օգնել և սատարել, բարին և լավը գործել։ Լիլուն մասնավորապես գրել է․ «Մեր կյանքը էլ առաջվանը չի։ Մեկ է, մեկ է, էլ սրտանց ուրախանալ չկա…

բայց դե ապրում ենք՝ պիտի ապրենք, պիտի ստեղծենք, արարենք, պիտի միմյանց լավն անենք և կամենանաք, պետք է իրարով ուրախանանք, պետք է շաաաաատ օգնենք իրար։ Պետք է…….»։