«Մայրս տոն-կին էր․․․այսօր Նա 80 կդառնար․․․»․ Արմեն Մուրադյանի հուզիչ հրապարակումը մոր մասին․ տեսանյութ


Արմեն Մուրադյանը հուզիչ հրապարակում է կատարել։ Հրապարակումն իր մայրիկի մասին է։ Երեկ հայտնի և սիրված բժշկի մայրը կդառնար 80 տարեկան։

Նա հրապարակել է մի տեսանյութ, որտեղ պատմում են Լիլիա Արտաշեսովնայի մասին։ Մուրադյանն ինքը մոր մասին ասում է՝ նա տոն-կին էր։ Լիլիան հիանալի ուսանող է եղել։ Այնուհետև հրաշալի մասնագետ։ Նրա հիսուն տարվա ընկերները հուզմունքով են հիշում և պատմում նրա մասին։

Երեխաները մեծ երանությամբ են հիշում, թե ինչպես էին դպրոցական տարիներին այցելում մայրիկի աշխատավայր, իսկ այժմ արդեն պրոֆեսորներ են։ Համալսարան էր այցելել նաև Լիլիա Չիլինգարյանի թոռնիկը՝ փոքրիկ Լիլիան։

Որդին տեսանյութին կից գրել է․ «Մայրս տոն-կին էր․․․Նա ապրեց իր գործով, մեզնով, անչափ սիրեց ամուսնուն ու սիրվեց: Մորս հոգատարությունը, բարությունը, անձնազոհությունը չէին սպառվում…

Այսօր Նա 80 կդառնար․․․ Երկար տարիների առողջ կյանք աշխարհի բոլոր Մայրերին..»։ Մանրամասները դիտեք կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: