«Մայրիկ»․ Լիդուշիկը անսահման հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել


Լիդուշիկը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այն մայրական սիրո, քնքշանքի մասին է։ Երիտասարդ երգչուհին երգը նվիրել է Արմինե Հայրապետյանի հիշատակին։ Այս հուզիչ երգի երաժտությունը հեղինակել է Էդգար Ալեքսանյանը,  իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։

Լիդուշիկն այս տեսահոլովակում նորովի է ներկայացել։ Այն նկարահանվել է սահադաշտում, որտեղ ինքը՝ երգչուհին,, դաշնամուր է նվագում և երգում, այնուհետև ներկայանում է գեղասահորդուհու կերպարով և հանդես գալիս գեղեցիկ ու անթերի կատարմամբ։

«Մայրիկ, մեր սրտի կամրջով, սառույցների միջով դեպի քո ձայնն եմ գալիս ես, մայրիկ, քո ջերմ հոգու կանչով, սառույցների միջով դեպի քո լույս, մայրի՛կ։

Իմ սիրուն երկիր, երազիցս մի թև  պակասեց, երկնքումս արևն արտասվեց, երազանք կիսատ, բայց հաստատ ես քեզ պիտի հասնեմ․․․»,- հնչում են երգի բառերում և հուզում մինչ սրտի խորքը։

Այս հրաշալի ստեղծագործությունը կարող եք լսել ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: