Թեյ կամ սուրճ եք ցանկանում մտերիմի հետ վայելել և մեծ է ցանկությունը այն հետաքրքիր, փոքր-ինչ քաղցրով մատուցել և հաճելիորեն զարմացնել հյուրին, ապա պատրաստեք մեզ հետ։
Բաղադրատոմսը, որը պետք է ներկայացնենք ձեզ, անչափ դյուրին պատրաստման ընթացք ունի, իսկ համն ուղղակի անմահական է, փկրուն, նուրբ և բերանում հալվող։
Եվ այսպես, մածունով գաթան պատրաստել սկսելու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ բաղադրամասերը՝
1 հ․ հավկիթ
150 գ շաքարավազ
150 գ մածուն
100 գ կարագ
1 թ․ գ․ սոդա
1 թ․ գ․ վանիլին
450 գ ալյուր։
Եվ ևս մեկ հավկիթ վրան քսելու համար
Եթե նկատեցիք, բաղադրամասերը պարզ են և հասանելի։ Հավատացնում ենք, որ պատրաստման ընթացքն առավել պարզ ու հասանելի է։ Հարկավոր է միայն ցանկություն, լավ տրամադրություն և արդյունքը երաշխավորված է։
Բաղադրատոմսը պատկանում է Մարի Ղազարյանին։ Իսկ պատրաստման ընթացքի ողջ մանրամասներին ծանոթացեք ստորև բերված տեսանյութում։