Մադոննա Հարությունյանը ոճային նոր ֆոտոշարք է ներկայացրել


Գեղեցկուհի մոդել Մադոննա Հարությունյանը ցնցող լուսանկարներ է հրապարակել՝ իր նոր ֆոտոշարքից։ Անհնար է ավելի գլամուր ու նրբաոճ ֆոտոշարք պատկերացնել։

Մադոննան, իրապես, ցնցող տեսք ունի։ Նա կրում է ծավալուն դարչնագույն պիջակ՝ մուգ շագանակագույն կոճակներով՝ համադրելով այն բեժ լոուֆերների հետ։

Կարծես թե, այլ բան նա չի կրում։ Դիմահարդարումն արված է ոսկեգույն — դարչնագույն — բեժ երանգների մեջ՝ սև սլաքներ, նյուդ շրթներկ, հայլայթերի առատություն, իսկ մազերը հետ են հավաքված՝ հարթ ու նորաոճ կերպով։

Մադոննան տան ինտերիերային ֆոտոշարք է ներկայացրել։ Նկարահանումը հետաքրքիր ֆոնին է տեղի ունեցել․ փափուկ կահույք, սեղան, աթոռներ։ Զարմանալին այն է, որ ամենը քեժլ ոճի մեջ է՝ բեժ և շագանակագույն երանգներով։

Ավելորդ է խոսել Մադոննայի արտիստիկ հրաշալի տվյալների մասին։ Նրա կերպարը, կարծես, սերտաճել է այս ֆոտոշարքի հետ՝ անչափ օրգանիկ ու հաահունչ լինելով տան ինտերիերին։


Понравилась статья? Поделиться с друзьями: