Տարին ավարտվում է և բոլորս կամա, թե ակամա սպասումներով ենք լցվում և ապագայի հետ կապում ավելի լավը։ Մեծից փոքր սպասում են Ամանորին։

Տարեմուտը միշտ խոստումնալից է և հուսադրող։ Երեխաները նույնպես սպասում են տոներին նվերների ակնկալիքով։ Յուրաքանչյուր փոքրիկի երազանքն է դառնում ոչ միայն նվերը, այլև հենց Ձմեռ պապիին տեսնելը։ Նրանք անչափ շատ են ցանկանում տեսնել նրան և վերջապես շոշափել և զգալ, որ նա ի վերջո իրական է։

Տարիները մեկը մյուսի ետևից սահելով անցնում են։ Փոխվում են ժամանակները, փոխվում են մոտեցումներն այս կամ այն երևույթի հանդեպ։

Եթե տարիներ առաջ Ձմեռ պապին ամենապահպանողական պապիկն էր, ապա այժմ նա դարձել է ամենաուրախ, ակտիվ երգող, պարող մանուկների բարեկամը։ Ներկայացնում ենք մի այդպիսի Ձմեռ պապիկի ելույթ։ Նա հյուրընլվել էր ռուսաստանյան մանկապարտեզներից մեկում և ի սրտե շնորհավորել տեղի սաներին։

Երեխաներն անչափ ուրախ էին այդ առիթով։ Տեսանյութը, որը հազարավոր մարդկանց ուշադրությունն է գրավել, կարող եք դիտել ստորև։