«Ձեր սրբությունները մի տվեք շներին․․․»․ Անի Քոչարի աստվածաշնչյան մեջբերումը․ նա ուշագրավ գրառում է կատարել


Անի Քոչարը, ում հազարավոր օգտատերեր են հետևում, համացացային հարթակում սիրով կիսվում է իր մտքերով։

Հասարակական գործիչը, լրագրողը  կյանքի դժվարին տարիներ է ունեցել․ նա տևական ժամանակահատված մեծ պայքար է մղել չարաբաստիկ հիվանդության դեմ և հաղթել հիվանդությանը։ Անին այժմ ցանկանում է օգնել նման հիվանդությամբ տառապող մարդկանց։

Նա սովորեցնում է, թե դեպի հաղթանակ տանող ուղին ինչպես պետք է անցնել և ինչպես հարթել դժվարությունները։

Նա այդ մասին նաև գիրք է հեղինակել։ Այս անգամ Անին մի գրառում է կատարել, որտեղ Աստվածաշնչից մի հրաշալի մեջբերում է կատարել։

Նա մասնավորապես գրել է․ «Սողացողները թռչողների ճախրը չեն ներում, դժբախտները՝ երջանիկներին և փոքրոգիները՝ մեծահոգիներին: Ամենքն իր արշինով է չափում դիմացինին և իր հոգու աչքերով նայում աշխարհին:

Կարևորը Տիրոջը հաճո լինել և ոչ ամեն սողացող փոքրոգի դժբախտի: Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: