Հրաչ Մուրադյանն առաջին անգամ հինգ ամսական դստեր հետ ճամփորդության է մեկնել․ նա լուսանկարներ է ներկայացրել


Հրաչ Մուրադյանն օգոստոսի 23-ին առաջին անգամ հայր դարձավ։ Հաղորդավարը պարբերաբար ներկայացնում է դրվագներ դստեր մասնակցությամբ։

Նրա հետևորդներին դուր  է գալիս հետևել, թե ինչպես է մեծանում փոքրիկը և մեծ ուրախությամբ ու ջերմությամբ են ընդունում փոքրիկի մասնակցությամբ հրապարակումները։ Հրաչը դստերն անանակոչել է Միա։ Անվան շուրջ հաղորդավարը շատ երկար է մտածել և ի վերջո դիմել հետևորդների օգնությանը և բազմաթիվ անուններից ընտրել հենց Միան։

Փոքրիկ Միան արդեն հինգ ամսական է։ Հայրիկն առաջին անգամ դստեր հետ ճամփորդության է մեկնել։ Նա օդանավակայանից լուսանկարներ է հանրայնացրել, սակայն դստեր դեմքը կրկին ցույց չի տվել։

Հրաչն ու կինը այս հինգ ամիսների ընթացքում դեռ ոչ մի անգամ փոքրիկի դեմքը ցույց չեն տվել, սակայն չեն խուսափում Միայի մասնակցությամբ լուսանկարներ հանրայնացրել։

Ընտանիքը բնակվում է Ամերիկայում, սակայն Հրաչը հայրենիքի հետ սերտ կապի մեջ է․ հեռուստահաղորդավարը հաճախ է լինում Հայասատանում։


Понравилась статья? Поделиться с друзьями: