Հրաչյա Մարգարյանը, ով մրցում էր 61 կգ ազատոճային դասում, դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Առաջնությունը տեցի է ունեցել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում: Այստեղ ոսկե մեդալի համար գոտեմարտում Մարգարյանը մրցել է ուկրաինացի Օլեկսանդր Եվսեյենկոյի հետ, ում նկատմամբ փառահեղ հաղթանակ է արձանագրել՝11-0 հաշվով։ Ուսի այնտեղ հպարտությամբ բարձրացրել է մեր երկրի դրոշը:
Մեր հայ ըմբիշը 1/8 եզրափակչում կրկին փայլուն հաղթանակ է տարել Ֆրանսիայի ըմբիշ Ջաբրաիլ Ցիկիևի հետ անցկացված պայքարում՝ 14-2 հաշվով։ Իսկ քառորդ եզրափակչում նա, շարունակել է իր հարթարշավը՝ հույն ըմբիշ Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ ՝6-4 հաշվով, դե իսկ կիսաեզրափակչում իր ուժերը փորձելով թուրք Համզա Ալաչայի հետ, ընթացող համառ պայքարում՝ 5-2 հաշվով հաղթանակ էր տոնել:
Հավելենք, որ երեկ էլ բրոնզե մեդալները Հայաստան են բերել Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը։