«Հուսով եմ` հավանեցիր այն, Քիմ»․ Սուպեր Սաքոն յուրօրինակ նվեր է ուղարկել Քիմ Քարդաշյանին


Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը հպարտության մեծ զգացում է տածում իր հայ լինելու նկատմամբ։ Աշխարհահռչակ մոդելը, հեռուստաաստղը երբեմն անդրադառնում է Հայաստանին և իր սատարումը հայտնում մեր երկրին։

Նա բազմաթիվ առիթներով նշել է, որ իր հնարավոր բոլոր ռեսուրսներն ուղղելու է ի շահ Հայաստանի։ Նա նաև մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Քիմը նաև չափազանց ակտիվ է համացանցային իր օգտահաշիվներում, որտեղ ներկայացնում է իր կյանքի իրադարձությունները։ Նրա կյանքը մշտապես քննարկվում և անգամ քննադատվում է։ Քիմը նաև սիրով շփումներ է հաստատում Ամերիկայում բնակվող հայերի հետ։

Օրերս ամերիկաբնակ հայ ռեփեր Սուպեր Սաքոն յուրօրինակ նվեր է ուղարկել Քիմ Քարդաշյանին։ Նա թթու լավաշ է նվիրել, որը Քիմը ցույց է տվել իր միկրոբլոգում և պատմել հայկական այդ ուտեստի մասին։

Քարդաշյանը գրել է․ «Հայկական մրգային ռուլետ` թթու լավաշ»։ «Հուսով եմ` հավանեցիր այն, Քիմ»,- գրել է  Սուպեր Սաքոն ինսթագրամյան իր բլոգի պատմություններ բաժնում:


Понравилась статья? Поделиться с друзьями: