Հունիսի 5-6-ին ջերմաստիճանի աննախադեպ աճ կգրանցվի, Երևանում այն կհասնի +38.+39 աստիճանի. երբեւէ չի գրանցվել նման դեպք:
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Ըստ որի հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։
Ապա օդերեւութաբանական ծառայության պետը գրել է, որ այսպիսի անոմալ շոգ մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Երևանում և Արարատյան դաշտում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել։