Հուղարկավորության ժամանակ պետության կողմից իրականացվող անվճար ծառայությունները


Չնայած բոլոր դժվարություններին՝  կյանքը ցանկալի է։ Բնությունը սահմանել է, որ երկրի վրա յուրաքանչյուր կենդանի շունչ սահմանված  ժամանակով պետք է ապրի և բոլորն էլ մի օր այս գեղեցիկ աշխարհին հրաժեշտ պետք է տան։

Եվ բնության օրենքներին դեմ գնալ անկարող է մեզանից յուրաքանչյուը։ Եվ օրերից մի օր ցանկացած մարդ կանգնում է կյանքին հրաժեշտ տալու վայրկյանի առջև։

Ներկայացնում ենք ՀՀ օրենքով սահմանված անվճար ծառայությունները, որոնք նախատեսում է պետությունը մահացած քաղաքացու համար։

Եվ այսպես, անվճար տրամադրվում է գերեզմանատուն 2.5 քառակուսի մետր մակերեսով, իսկ ընտանեկան գերեզմանատան համար առավելագույնը 12 քառակուսի մետր, ինչպես նաև տեղադրվում է մետաղե ցուցանակ, որի վրա գրված է մահացած քաղաքացու անուն ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան տարեթվերը, ինչպես նաև  գերեզմանատեղի հաշվառման թիվը։

Բոլոր քաղաքացիներին մաղթում ենք երկար և առողջ տարիների կյանք և թող բոլորը հեռանան կյանքից միայն ճիշտ ժամանակին։


Понравилась статья? Поделиться с друзьями: