Հայտնի երգչուհի Շպռոտը համացանցային հարթակում մեծ ակտիվություն ունի։ Նա հետևորդների հետ ակտիվ շփումների մեջ է։

Հաճախ է ուղիղ եթերներ իրականացնում, որի ընթացքում զրուցում է տարատեսակ թեմաների շուրջ, առավել հաճախ հայրենասիրական զրույցներ անցկացնում և խոր մտահոգություն հայտնում հայրենիքի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ մեկնաբանություններում շարունակում է քննարկումները։ Շպռոտը նաև բարեգործական աշխատանքներ է իրականացնում։

Նա դրամական օգնություն է ցուցաբերում տարեցներին և այն ընտանիքներին, ովքեր շատ են զգում դրա կարիքը։ Երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում և մեծ կարոտով է խոսում Հայաստանի մասին։

Այնուամենայնիվ, երգչուհուն նաև քննադատում են և բացասական մեկնաբանություններ կատարում երգչուհու գրառումների ներքո։ Այս անգամ երգչուհին հանդիպում է ունեցել հարազատների հետ և նրանց հետ համատեղ լուսանկար հանրայնացրել։ Լուսանկարում նա հորեղբոր և նրա դստեր հետ է։

Լուսանկարին կից Շպռոտը գրել է, որ հոր կարոտը հորեղբորից է առնում։ Հիշեցնենք, որ երգչուհու հայրը զոհվել է Արցախյան առաջին պաերազմի ժամանակ։