Հնդկաձավարի պատրաստման նոր բաղադրատոմս․ բանջարեղենային և մսային խառնուրդ․ համից չեք կշտանա


Հնդկաձավարի օգտակարության մասին բոլորը գիտեն՝ փոքրից մինչև մեծ։ Ներկայացնում ենք հնդկաձավարով համով, օգտակար ընթրիք ողջ ընտանիքի համար։ Հնդկաձավարի պատրաստման նոր եղանակ։

Հնդկաձավարն այս բաղադրատոմսով դեռ չեք պատարաստել։ Փորձելուց հետո հավատացեք՝ կրկին ցանկություն է լինում պատրաստել։ Այն հնդկաձավարի, մսի, համեմունքների և բանջարեղենի խառնուրդ է, որը հիանալի ուտեստ կարող է լինել և՛ ճաշին, և՛ ընթրիքին։

Անհրաժեշտ է՝

Հնդկաձավար — 250 գ

Աղացած հորթի միս — 400 գ

Սոխ — 2 հ․

Գազար — 1 հ․

Կետչուպ — 100 գ

Ջուր — 3 բաժակ

Կանաչի, կարմիր և սև պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի և ցանկության

Նախ պատրաստել սոխարած, որից հետո լցնել քերած գազարը։ Տապակելուց հետո լցնել աղացած միսը և եփել փակ թավայում։ Երբ միսը եփված կլինի, ավելացնել բոլոր համեմունքները և կետչուպը, միախառնել։

Ավելացնել հնդկաձավարը, ջուրը, եփել ցածր կրակի վրա փակ կափարիչով՝ մինչ կցամաքի ջուրը։ Կանաչիներն ավելացնել պատրաստի ուտեստին՝ մատուցելու պահին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!