Կան երկրներ, որտեղ ծնելիությունը խթանելու համար առաջ են քաշում և ընդունում մի շարք օրենքներ, որոնք կօգնեն, կաջակցեն երիտասարդ ընտանիքիներն, ծնողներին շատ երեխաներ ունենալ։

Հայաստանը նույնպես քայլում է այդ ճանապարհով և պետության ուժերի սահմաններում փորձ է արվում խթանել ծնելիության մակարդակը։ Հունվարից կսկսեն մի շարք ֆինանսական աջակցությունների մեխանիզմներ ներդրվել։

Պետության կողմից նոր աջակցություն է սահմանվել։ Այն ենթադրում է անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնել հղիների համար դասընթացներ «Մայրության դպրոցներում»։

Դասընթացը ներառում է մի շարք գիտելիքների տրամադրում մարդու առողջության, անատոմիական կառուցվածքի, պտղի զարգացման, հղիության ընթացքի, պաթալոգիկ մի շարք նշանների, ծնողների առողջության ազդեցությունը ապագա երեխայի առողջության վրա, ժառանգականության դերի, ծնողների կողմից ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի և թույների օգտագործումը պտղի վրա բացասական ազդեցության և այլնի մասին։ Դասընթացը կազմված է մի քանի փուլերից։

Դրանց մասնակցելու և այլ մանրամասների մասին տեղեկություն կտրամադրվի առողջապահության նախարարության ներկայացուցիչների կողմից։