Միանգամային ճշմարիտ է այն, որ յուրաքանչյուր եղանակ գեղեցիկ և անգերազանցելի է։ Հայաստանյան 4 եղանակներն էլ կարելի է վայելել։

Աշունը հիասքանչ է իր գույներով, ամառն իր ջերմությամբ, գարունը՝ կյանքի սխզբի և ծաղկման խորհուրդով, դե իսկ ձմեռն էլ՝ հեքիաթային տեսարաններով։ Պատահական չէ, որ երեխաներն ուղղակի պաշտում են ձմեռային ամիսները։

Երբ ընկնում են փաթիլները, ասես՝ մաքրում և նորացնում են շուրջն ամեն բան, իսկ երբ շուրջդ ամբողջությամբ ընկմված է սպիտակի մեջ, ինքդ էլ կարծես անբիծ լինել ես ուզում, փորձում ես ավելի բարի լինել և սիրուն աշխարհին պիտանի և օգտակար։

Հայաստանյան գեղատեսիլ վայրերը շատ են։ Ամեն անկյուն, քար ու թուփ վայելքի է արժանի։ Այսօր բոլորիդ ուշադրությունը սևեռում ենք Ջերմուկի ուղղությամբ։

Ջերմուկն առավոտյան ահա այս հրաշքի մեջ է արթնացել։ Պատկերն ասես հեքիաթից պոկված լինի և անիրական։ Այն ոչ միայն իրական է, այլև հենց մեր շուրջը։ Վայելեք։