Հերոսներին անմահացնում ենք մենք, մեր գործերով ու մեր խոսքով։ Նրանք այսուհետ մեր կյանքի մի մասն են դարձել։ Ամենուրեք պետք է խոսել ու բարձրաձայնել նրանց մասին։ Քանի կհիշենք, կգնահատենք ու կմեծարենք նրանց՝ նրանք անմահ կմնան։

Նրանց բոլորին պետք է ճանաչեն հաջորդ սերունդները, քանզի հայրենիքը ժառանգելու են հենց նրանց շնորհիվ։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Էդմոն Մնացականյան։ Ծնվել է 2001թ., ք. Աբովյանում։

Տարիներ շարունակ զբաղվել է սպորտով՝ կարատե, ֆուտբոլ, լող։ Սովորելի է Աբովյանի թիվ 10 դպրոցում, այնուհետև 4-րդ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան, ապա մեկնել ծառայության։ Ծառայել է Հոկտեմբերյանում, այնուհետև Կուբաթլույում։ Օրինակելի զինվոր էր, կարգապահ մարտիկ։

Սիրված էր թե՛ զինակիցների, թե՛ հրամանատարության կողմից։ Պատերազմի օրերին ակտիվ մասնակցել է թեժ մարտերին։ Վեց ամիս ոչ մի լուր, տեղեկություն չի եղել նրա մասին։ Այնուհետև ապրիլի հինգին գտնվել է մարմինը։

Ընկել է հոկտեմբերի երկուսին՝ Ջրականի մարտերի ժամանակ։ Անմահացել է օգնության շտապելու ճանապարհին՝ անօդաչուի հարվածից։ Հազար փառք ու խոնարհում․․․