«Հենց վլաստ են ստանում՝ հաբռգում են․․․հետ բերեք ժողովրդին․․․»․ Կարեն Քոչարյանը դիմել է Նարեկին և Սերգեյին


Երեկ Armcomedy հումորային նախագիծը վերադարձավ եթեր նոր եթերաշրջանի շրջանակում։ Հաղորդման առաջին թողարկմանն անդրադարձել է Կարեն Քոչարյանը։

Տղաների վերադարձը Քոչարյանը գերազանց է որակել և նկատել, որ նախագծի շրջանակում բացակայում է «ժողովուրդը»։ Քոչարյանը հորդորում է ետ վերադարձնել «ժողովորդին», քանի որ  համարում է, որ  այդպես անարդար է։

Նա մասնավորապես գրել է․ «Քիչ առաջ նայեցի նոր՝ յութուբյան Armcomedy-ն: Շնորհավորում եմ տղաներին գերազանց վերադարձի կապակցությամբ և ուզում եմ պատմել մի պատմություն: Ժամանակին Armcomedy-ում կար «ժողովուրդ»:

Հետո «ժողովուրդը» դարձավ իշխանություն և մոռացավ ժողովրդին (չար լուրերը պնդում են, որ թե Սիվիլնեթի, թե Արմնյուզի «ժողովուրդները» հետագայում դարձել են դեպուտատ): Դե կյանքի օրենքն է այդպիսին․ հենց վլաստ են ստանում՝ հաբռգում են:

Հիմա մի տեսակ անարդար է. ստացվում է, որ երկու հոգի դեպուտատ են դարձել ու էլ ժողովուրդ չկա: Հարգելի Նարեկ և Սերգեյ, հետ բերեք ժողովրդին Armcomedy»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!