Հարսանիք չի լինելու. Սոֆի Դևոյանի ընտրյալի կտրուկ պատասխանը հետևորդին․ տեսանյութ


Սոֆի Դևոյան կրտսերը շատերի սերն է վայելում, նա ինսթագրամում մեծաքանակ հետևորդներ ունի, որոնց հետ ակտիվ շփումների մեջ է և հաճախակի է կազմակերպում հարցուպատասխան ձևաչափը։

Նա բավականին երկար ժամանակ է, ինչ սիրելիի հետ լուսանկարներ է հանրայնացնում և անկեղծորեն պատմում հետևորդներին իրենց հարաբերությունների մասին։ Պարուհու զուգընկերը բնակվում է Հայաստանից դուրս և այդ փաստը տխրեցնում է Սոֆիին։

Պարուհին երբեմն մեկնում է սիրելիի մոտ։ Սոֆին հերթական հարցուպատասխանն է կազմակերպել հետևորդների հետ, որի ժամանակ ընկերոջ հետ էր և հետևորդի այն հարցին, թե երբ են նրանք ամուսնանալու, սիրելին կտրուկ պատասխանել է, որ հարսանիք չի լինելու։

Իսկ մեկ այլ հետևորդի հարցին՝ ինչո՞ւ  սիրելիին անունով չի դիմում, Սոֆին պատասխանել է, որ դա գաղտնի ինֆորմացիա է և չի ուզում, որ հետևորդներն իմանան։

Հարցուպատասխանի վերաբերյալ մանրամասները և մի շարք այլ լուսանկարներ կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: