Թեթև ընթրիքի հիանալի տարբերակ ենք բերել։ Հավի մսով կոտլետներ։ Դրանք համեղ են և որ ամենակարևորն է հեշտ պատրաստվող։ Նաև արագ պատրաստվող ուտեստների շարքին են դասվում։

Հավելենք՝ միսը աղալ պետք չէ, ուղղակի մանրացրեք այն։ Հենց այս մոտեցումն է, որ թույլ է տալիս կոտլետներին լինել հյութեղ և միևնույն ժամանակ խրթխրթան եզրեր ունենալ։

Անհրաժեշտ է՝
Հավի միս — 500 գ
Հավկիթ — 1 հ․
Թթվասեր — 100 գ
Ալյուր — 60 գ
Աղ, սև պղպեղ
Ձեթ — 10 մլ

Միսը մանր քառակուսի ձևով կտրատել, հավելել մնացած բաղադրիչները, միախառնել և թողնել տասնհինգ րոպե, կարելի է հավելել նաև սխտոր կամ սխտորի փոշի, այնուհետև գդալի օգնությամբ թավայում դնել կոտլետները և տապակել տաք բուսայուղի մեջ մինչ ոսկեգունելը։

Կոտլետը համադրվում է այլ ուտեստների հետ և մատուցվում այդպես։ Այստեղ համադրվել է կարտոֆիլի հետ։ Հավատացած եղեք համեղ և խրթխրթան կոտլետներ եք ստանալու։ Ընտանիքում բոլորը կհավանեն։ Կարելի է մատուցել ճաշին, ընթրիքին։