Հավի կրծքամսով աղցան․ հեշտ, հասանելի և անչափ համեղ․ անպայման փորձեք


Աղցանները դրանք այնպիսի ուտեստներ են, երբ չգիտես քաղցած ես, թե ոչ, սակայն մի բան ուտելու ցանկությունը հաստատ կա։ Հենց այդ պահին միմյանց կարելի է միախառնել տարբեր մթերքներ և ստանալ սիրելի ուտեստ։ Ներկայացնում ենք մի աղցան, որը արդեն փորձված է և համոզված եղեք, որ անսահամն համեղ է։

Այս աղցանի բաղադրամասերը հասանելի են, հեշտ գտնվող, պատրաստվում են մի քանի րոպեում և սեղանի շուրջ հավաքում բոլորին։ Պատրաստեք և դրանում ինքներդ կհամոզվեք։

Անհրաժեշտ է՝

Հավի եփած կրծքամիս

Պահածոյացված եգիպտացորեն

Վարունգի մարինադ (կամ թթու)

Սխտոր

Սամիթ

Աղ, սև պղպեղ

Մայոնեզ

Մենք նշել են բաղադրամասերը, իսկ դրանց քանակը որոշեք դուք (որքան ձեզ անհրաժեշտ կլինի)։ Թռչնամիսը, թթու վարունգը, սխտորը, սամիթը մանրացրեք, միցարեք մնացած բաղադրամասերը, համեմեք և լավ խառնեք։

Առաջարկում ենք թողնել մի քանի րոպե հանգիստ վիճակում, ապա ճաշակել։ Այդպես մթերքների համերը լավ կխառնվեն և կստանաք հագեցած համ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: