Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել․ տեսեք՝ որքան նուրբ տեսքով է դերասանուհին ներկայացել


Հասմիկ Խոջյանին շատերն են հիշում։ Նա հանդես էր գալիս հեռուստասերիալներում և հրաշալի կերտում իրեն բաժին ընկած դերերը։ Կարճ ժամանակամիջոցում կարողացավ գրավել հեռուստադիտողների սիրտը և շատերի համար դառնալ սիրելի։

Դերասանուհին այժմ ակտիվ գործունեություն է ծավալում համացանցում։ Նա ինսթագրամյան իր հարթակում տարատեսակ թեմաներ է քննարկում, խոհանոցային բաղադրատոմսերով կիսվում և հետաքրքրական բլոգ վարում, որին հազարավոր օգտատերեր են հետևում։

Հասմիկը նաև մրցույթներ է կազմակերպում նրանց համար և նվերներ հանձնում օգտատերերին։ Այս անգամ Հասմիկը գեղեցիկ, հեքիաթային լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ ինքն ասես հեքիաթի հերոսուհի լինի։

Նա լուսանկարվել է տոնածառի մոտ և կրում է երկնագույն գեղեցիկ, նուրբ զգեստ։ Լուսանկարներին կից դերասանուհին  հարցրել է հետևորդներից՝ արդյոք զարդարե՞լ են տոնածառը և ինչպիսի՞ տրամադրություն ունեն։

Օգտատերերը գեղեցիկ հաճոյախոսություններ են հղել դերասանուհուն և բարձր գնահատել նրա ամանորյա տեսքը։ Օգտատերերը Հասմիկին նմանեցրել են Ձյունանուշի։


Понравилась статья? Поделиться с друзьями: