«Հասկացե՛ք մայրիկիս, նա երիտասարդ տարիքում 4 բալիկ է մեծացնում․․․»․ Անահիտ Կիրակոսյանի որդին մոր մասին․ տեսեք ինչպես է դերասանուհին շնորհավորել որդուն


Անահիտ Կիրակոսյանը ուշադրություն գրավող դերասանուհիներից է։ Նրանից կարելի է օրինակ վերցնել ընտանեկան առողջ հարաբերություններ ունենալու հարցում։ Անահիտը երբեմն կիսվում է և պատմում ամուսնու երեխաների հետ ունեցած հարաբերություններից։

Դերասանուհին նրանց ընդունում է որպես իր սեփական աղջիկներ։ Նա ունի նաև որդիներ։ Որդիներից մեկին դերասանուհին այսօր  շնորհավորել է ծննդյան առիթով և մի փոքր պատմել նրա տեսակի մասին։

Անահիտը հանրայնացված լուսանկարներին կից գրել է, որ չի կարողանում բացատրել իր հուզմունքի աստիճանը, նշել է, որ այսօր որդու իննամյակն է և հավել, որ նա յուրահատուկ երեխա է որ թե առաջադիմությամբ, մեդալներով, այլ իր հասկացողությամբ, բարությամբ և սիրով հայրենիքի և բնության նկատմամբ։

Մայրիկը պատմում է, որ չի եղել մի դեպք, երբ իր կոնֆետը չբաժանի չորս մասի։ Խոսել է նաև որդու ծնողի հանդեպ իր նրբանկատութայն մասին։

Որդին՝ Հայկը, 9 տարեկան է , սակայն մայրիկի համար կարողանում է սուրճ պատրաստել։ «Երկրորդ դասարան էր , երբ չէի ներկայացել ժողովին, ուսուցչուհուն ասել էր .«Հասկացե՛ք մայրիկիս, նա երիտասարդ տարիքում 4 բալիկ է մեծացնում, նրան շատ դժվար է հասցնել»։

Հա՛յկ , ես շնորհակալ եմ Տիրոջը , որ քո մաման եմ, որ դու այսքան ինքնուրույն ես, ամուր, ուժեղ և դրա հետ մեկտեղ չես սիրում վիճել… Շնորհավոր ծնունդդ, իմ Հայկ…»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: