Սևակ Խանաղյանը օրեր առաջ Հայաստանում համերգային ծրագրով է հանդես եկել։ Մինչ կկայանար համերգը, երգիչը բացառիկ հարցազրույց է ունեցել և հարցերին հետաքրքրական պատասխաններ հնչեցրել։

Հաղորդավարի այն հարցին, որ վերջին շրջանում հայերը թուլացել են հոգեպես, ցանկանում են լքել երկիրը և նման տրամադրությւոնների վերաբերյալ ի՞նչ է մտածում երգիչը, Սևակը պատասխանում է․ «Հայ ժողոովուրդը թուլացել է կամ նման այլ բաներն ամբողջովին հիմարություն է, այդպիսի բան չկա։

Հայ ժողովուրդն ուղղակի մտածում է, մտածում ինչ պետք է անի, ինչպես պետք է անի և ինչպես կառուցի ապագան»։

Խոսելով իր հայտնի «Արցախ» երգի մասին՝ մանրամասնել է և նշել, որ այն ի սկզբանե ստեղծված է եղել ֆիլմի համար, սակայն ստացվեց այնպես, որ հենց իրենք չցանկացան երգը փոփխության ենթարկել և թողեցին այնպես, ինչպես գրված էր ի սկզբանե։

Մանրամասները կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։