Սիլվա Հակոբյանը հանրայնացրել է լուսանկար, որտեղ իր ծնողներն են։ Կից կատարել է գրառում և պատմել, թե ինչպես են նրանք ամուսնացել․ հայրը փախցրել է մայրիկին։

Ապա նշել է, որ այս տարի տոնում են սուտակե հարսանիքը։ Երգչուհին հրապարակումը կատարել է ծնողների ամուսնության քառասուներորդ տարվա առիթով։ Երջանիկ ծնողների երջանիկ դուստրը շնորհավորել է և ջերմ բարեմաղթանքներ հղել ծնողներին։ Սիլվան գրառման մեջ նաև բացատրել է՝ սուտակը խոհրդանշում է կրակ, սեր և երբեք չմարող զգացմունքներ։

Երգչուհին փաստում է, որ դրա վառ ապացուցույցը հենց իր ծնողներն են և դրա ակնատեսը իրենք են։ Նա մասնավորապես գրել է․ «Քառասուն տարի առաջ հայրս փախցրեց մայրիկիս։ Գաղտնի հարազատներից ընկերների շրջապատում ամուսնացան և այսօր նշում են սուտակե հարսանիքը։

Հավերժ օրինակ եք մեզ համար։ Շնորհակալ ենք ժամանակին ճիշտ որոշում կայացնելու և մեր ծնողները դառնալու համար։ Երջանիկ ենք, որ ունենք ձեզ։

Ամեն վայրկյան աղոթում ենք ձեր առողջության համար։ Շնորհավոր, թանկագիններս»։ Մեկնաբանություններում շնորհավորել են նաև երգչուհու հետևորդները և ջերմ բարեմաղթանքներ հղել։

Օգտատերերը երբեք անտարբեր չեն լինում Սիլվայի հրապարակումներին․ նրանք մշտապես հավանումների են արժանացնում նրա հանրիայնացրած լուսանակրները և հատկապես Միլայի մասնակցությամբ տեսանյութերը։