Ավետ Բարսեղյանը զրույց է ունեցել և կյանքից հետաքրքրական մանրամասներ, բացահայտումներ և դրվագներ ներկայացրել։ Նախ հայտնել է՝ գաղթելու որևիցե միտք չունի՝ անկախ ստեղծված իրավիճակից։

Ավետը հայտնել է հոր հետ ունեցած հարաբերությունների, նրա մահվան հանգամանքների և այլնի մասին մանրամասներ։ Ավետ Բարսեղյանը բավականին դժվարին կյանք է ունեցել։

Նա իր մասին ասել է․ «Ցավն ինձ չի խնայել»։ Նշում է՝ երջանիկ եղած ժամանակ երբեք գիշերվա ժամը երեքին խնդիրը թղթին չի հանձնի։ Ապա ցիտելով Սևակին՝ ասում է՝ ցավն է հաճախ առաջ մղում։

Հոր մասին խոսելիս՝ նշում է՝ նա մահացավ այն ժամանակ, երբ սկսեց պետք լինել։ Մինչ այդ (15 տարեկան), հայրը, իր խոսքով՝ պետք չէր ինչ-որ առումով։ Ավետը պատմում է՝ հայրը հետաքրքիր, էքստրասենսոր ունակություն ուներ․ կարողանում էր սիրտը կանգնեցնել և երբ շտապ օգնությունը մահ էր գրանցում, նա արթնանում էր։

Երբ մահացել է, բոլորը կարծում էին և հուսով էին, որ կարթնանա։ Հարցազրույցի մանրամասներին ծանոթացեք վարը կցված տեսանյութում։