Մոտ ժամանակներս կմեկնարկեն «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի հեղինակ Մարկ Հյուզը մի քանի մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ մոտ օրերս հայտնի կդառնան նաև դերակատարները։ Մինչ այժմ հայտնի է միայն, որ Բեթմենին կմարմնավորի Ռոբերտ Փաթինսոնը, ով հայտնի է «Մթնշաղ» ֆիլմից։ Ռեժիսորը փնտրում է Երկդիմավորի և Կին-կատվի դերակատարներին։
Հեղինակներն անում են ամենը, որ նոր «Բեթմեն»-ը համաշխարհային հռչակով ֆիլմ դառնա, ինչպես նախորդի դեպքում էր։
Ֆիլմի հեղինակ Մեթ Ռիվզը ցանկանում է Բեթմենի մասին 3 ֆիլմ նկարահանել, որոնցից յուրաքանչյուրը և՛ կապ կունենան միմյանց հետ, և՛ կլինեն լիարժեք առանձին ֆիլմեր։
Հիմա նա մտադիր է ֆիլմեր նկարահանել Խավարի Ասպետի մասին, ինչպես արել Քրիստոֆեր Նոլանը, ինչպես նաև Վատ Աղջկա և Նայթվինգի մասին։ Այդ երեք ֆիլմերը ինչ-որ կապ կունենան Բեթմենի մասին ֆիլմերի հետ։ Հեղինակներին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ, օրինակ, Բեթմենը կհայտնվի Խավարի Ասպետի մասին ֆիլմում։ Գուցե դա նախապատմություն լինի, դեռ պարզ չէ։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021-ի հունիսի 25-ին։