Հայկ Հովհաննիսյանը նոր սիրառատ տեսանյութ է հրապարակել Անի Խաչիկյանի հետ


Համացանցային տիրույթում այս օրերին նոր հավանական սիրավեպն էր քննարկվում։ Հանրությունը տարաբնույթ հարթակների մեկնաբանություններում խոսում էր Հայկ Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպի մասին։

Շատերն արդեն հավանություն էին տալիս այս միությանը և գրառումներում նշում, որ շատ սազական զույգ են և ցանկալի կլինի, որ իրապես միասին լինեն։

Իսկ ահա Հայկ Հովհաննիսյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է այդ քննարկումներին և պատմել, որ առաջիկայում հանրությունը ականատես կլինի մի նոր գեղեցիկ նախագծի, իսկ իրենց սիրառատ տեսանյութերի մասին նշել է, որ նորմալ է դրանց նկատմամբ հանրության նման արձագանքը։

Իսկ Անի Խաչիկյանի հետ ունեցած սիրրավեպի մասին քննարակումներն անվանել է ՝ ընդամենը ասեկոսեներ։ Եվ ահա Հայկը կրկին Անի Խաչիկյանի հետ հերթական սիրառատ տեսայութի հրապարակմամբ է հանդես եկել՝ շարժելով երկրպագուների հետաքրքրությունը նախագծի նկատմամբ։

Դրանք կադրեր են նոր հեռուստասերիալից։ Այդ ուշագրավ կադրերն առաջարկում ենք դիտել վարը կցված տեանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!