Հայկոյի անժամանակ մահը հուզել և շարունակում է ցավ ու վիշտ պատճառել ծանոթ ու անծանոթ մարդկանց։ Սիրո հավերժ երգչին այսօր կարոտում են, կարոտում են բոլորը։
Հայկոյի ընկերները շարունակում են հիշել նրան, նրա մասին պատմել ու շարունակ կիսվել անցած գնացած պատմություններով, որոնք մնացին որպես քաղցր հիշողություններ։ Հերթական արխիվային լուսանկարով է կիսվել Հրաչ Քեշիշյանը, որին կից գրել է․ «Հայկոյի հետ խմբակային նկար, օգոստոսի 15-ին, 2021…. էս նկարը էսօր ընկերոջս հեռախոսից վերցրեցի… մենք նկարվելու սովորույթ չունենք, մենք ապրում ենք օրը, ոնց որ զգում ենք:
Երբ հանկարծ նկար կամ տեսանյութ է հայտնաբերվում, պարզվում է, որ ունիկալ է: Հայկոյի հեռախոսի մեջ էլ կար էս ֆոտոն, որովհետև հիշում եմ, արագ գունաշտկում արեց ու բոլորին և ասաց՝ «Բա, ախպերդ սենց բաներից հասկանում ա…»։
Ա՜խ, ինչքան կարոտ կա, ինչքան բան կար էդ օրը նկարելու, որ հիմա պետք էր լսել, նայել, իսկ մենք ուղղակի խոսում էինք և թքած ունեինք, թե ինչ կլինի հետո:
Հայկոն էդ օրը մի տեսակ նորովի հմայել և սիրահարեցրել էր բոլորին, ինքն էր երեկոյի կենտրոնն ու թամադան: Իմ ծծնդյան օրն էր…. ու էդ օրը Հայկոյի օրն էր…. Չգիտեմ ինչ անել, որ երկար ու մանրամասն հիշել էդ օրը»։