Հայկական ավանդական կլոր գաթա մածունով ․ ամենահեշտ բաղադրատոմսը


Հայկական գաթան դարեր ի վեր հայ ընտանիքի սեղանի զարդն է։ Չկա մի տոնակատարություն, որի խնջույքի սեղանին չլինի այս անուշեղենը։ Այն հավանում են նաև օտարները։

Դա է վկայում Գեղարդի շուկայի հերթը, որտեղ զբոսաշրջիկները անհամբեր սպասում են իրենց հերթին, որպեսզի գնեն գաթա։ Առաջարկում ենք այն պատրաստել մեր բաղադրատոմսով և համոզված եղեք չեք փոշմանի։

Անհրաժեշտ է՝

Խմորի համար՝

2 հատ հավկիթ

500 գ մածուն կամ թթվասեր

300 գ կարագ

5 -6 բաժակ ալյուր

1 թ․գ․ սոդա

1 թ․գ․ վանիլին

Խորիզի համար՝

1,5 բաժակ շաքարավազ

1 բաժակ ալյուր

4 ճ․ գ․ բուսայուղ

Վանիլին

Առաջին հերթին պատրաստեք խորիզը։ Մաղած ալյուրին ավելացնել շաքարավազը, վանիլինը, բուսայուղը։ Այնուհետև ձեռքերի օգնությամբ խառնել այնքան, մինչ զանգվածը կվերածվի փշրանքների։

Խմորի համար մաղել ալյուրը և ավելացնել կարագ, ապա ձեռքերով տրորել այնքան, մինչ զանգվածը կդառնա համասեռ։ Առանձին տարայում հարել հավկիթները, վրան լցնել մածունը, վանիլինը, լավ խառնել, որից հետո լցնել ալյուրի վրա և հունցել ձեռքերին չկպչող խմոր։ Ծածկել և թողնել 30 ր․, որից հետո բաժանել չորս մասի։

Յուրաքանչյուր մասը գրտնակով մի փոքր բացել , կենտրոնում  լցնել խորիզը, ապա հավաքել եզրերն ու ամրացնել, տալ գեղեցիկ կլոր տեսք, վրան քսել հարած հավկիթ, պատառաքով նախշեր անել ։ Թխել 220 աստիճանով տաքացված ջեռոցում մինչև ոսկեգունելը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!