«Հայերը և թուրքերը եղբայրական ժողովուրդներ են եղել»․ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին․ տեսանյութ


Հայ-թուրքական սահմանների բացման քննարկումները հակասական բնույթ ունեն։ 2 երկրների բնակչության շրջանում անցկացված հարցումները նույնպես հակասական են։

Տպավորություն է, որ թուրք ժողովուրդը դրական վերաբերմունք ունի հայերի նկատմամբ, իսկ հայերը ավելի շատ ասես անվտանգային մտահոգություններ ունեն։ «Լավ կլիներ կարգավորվեին տարաձայնությունները։ Խնդիրները սահմաններ փակելով չեն լուծվի։

Ժողովուրդներն անհաշտ չեն, անհաշտությունը կառավարիչներից է։ Հայ և թուրք ժողովուրդները եղբայրներ են», «2 երկրների միջև բարեկամական շփումներ պիտի սկսվեն։ Ժողովուրդների միջև թշնամություն չկա։

Անցյալում անցանկալի դեպքեր են պատահել», «Օսմանյան շրջանից սկսած հայը և թուրքը եղբայրական ժողովուրդներ են եղել»,- հնչել են թուրք քաղաքացիների կողմից։ Հակասական էին հայերի պատասխանները։ Հիմնականում անհամաձայնություն են հայտնել և որպես պատճառ նշվել է անվտանգային խնդիրներ։

Հայերը համարումեն, որ այս պահին անհեթեթ որոշում կլինի դա։ Նշել են՝ իզոլացված երկար անհնար կլինի ապրել, բայց այս պահին անհնար է սահմանների բացումը իրականություն դարձնելը և ոչ ճիշտ։ «Համաձայն չեմ սահմանները բացելուն։

Հնարավոր չէ հանգիստ և խաղաղ ապրել այդպիսի կարգավիճակում», «Համաձայն եմ, միանշանակ»,- հնչել է հայկական կողմից։ Կարծիքները հասցրել են քննադատվել հասարակության որոշ մասի կողմից, ընդ որում՝ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի քաղաքացիների կողմից։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!