Հայաստանում՝ Արտաշատի համար 5 դպրոցում, սննդային թունավորման դեպք է արձանագրվել։ Տեղեկությունների համաձայն՝ երեխաները թունավորվել են բուֆետում վաճառվող սննդից: Հիվանդանոց է տեղափոխվել 24 աշակերտ։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Ոչ պաշտոնական տվյալներով թունավորվածների թիվն ավելի մեծ է։ ՀՀ քնչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում ինչպես դպրոցի բուֆետում, այնպես էլ սննդի մատակարարման կետերում։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ սեղմ ժամանակներում մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն։ Դրա համար արդեն վերցվել են նմուշներ՝ ստուգելու վարակի տարածման սկզբնաղբյուրը և կանխարգելելու դա։ Դպրոցի աշխատանքը չի դադարել, սակայն բուֆետը փակ է։ Դպրոցում անընդհատ ստուգումներ են անցկացնում բժիշկները և ոստիկանները։ Իրավիճակը լարված չէ։
Հույս ունենանք, որ վիճակը կշտկվի և նման դեպքեր չեն կրկնվի։ Սարսափելի է գիտակցել, որ յուրաքանչյուրիս երեխան կարող է նման իրավիճակում հայտնվել։ Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք երեխաներին։