Կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդով․ ԱՀԿ


ԱՀԿ-ն սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով՝ քովիդային ախտը, որը պատել է աշխարհը, կարող է փոխանցվել օդով։ Եթե ավելի վաղ նման թեորիան հերքվել է, ապա հիմա ԱՀԿ-ի տեխնիկական փորձագետ Բենեդետտա Ալլեգրանցիի խոսքով՝ դա հերքել չի կարելի և հարկ է լրացուցիչ ուսումնասիրել բոլոր վկայությունները։

Ալլեգրանցիի խոսքով՝ ախտը կարող է տարածվել օդով՝ փակ և վատ օդափոխվող տարածքներում, որտեղ մեծ թվով մարդիկ կան։ Այս տեղեկությունը, իրապես, կարող է շրջադարձային լինել։

Եթե վարակը կա օդում, հետևաբար այն արագ կարող է ներթափանցել օրգանիզմ։ Այդ դեպքում չի փրկի ո՛չ սոցհեռավորությունը, ո՛չ ախտահանումը։

Նշենք՝ ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արդեն մոտ տասներկու միլիոն վարակման դեպք կա, մոտ հինգ հարյուր հիսուն մարդ մահացել է։ Այս թվերը, իրապես, մտահոգիչ են։ Հարկ է հետևել կանոններին՝ շղթան կոտրելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!