Նազիկ Ավդալյանին ճանաչում են բոլորը։ Նա հայ ազգին մեծ հպարտության զգացում պարգևեց՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Հայոց դրոշը մշտապես բարձր ամբիոններից ծածանել է։

Այսօր սպորտսմենուհին հեռացել է մեծ սպորտից, սակայն իր մասնագիտական հմտություններով շարունակում է կիսվել ապագա սպորտսմենների հետ։ Նա դասախոսական գործունեություն ունի։ Նազիկը համացանցում ակտիվ է։ Նա հաճախակի է հրապարակումներ կատարում և այդ կերպ փորձում պահպանել կապը իր երկպագուների հետ։

Շատերին է հետաքրքրում՝ ո՞վ է արդյոք այդ խիզախ, քաջ աղջկա հայրը, որ դաստիարակել և կրթել է հայրենիքին արժանի դուստր։ Եվ ահա շատերին հետաքրքրող այդ հարցի պատասխանը տվել է Նազիկ Ավդալյանը՝ հանրայնացնելով իր և հայրիկի համատեղ լուսանկարը։ Նա կից գրառմամբ շնորհավորել հայրիկի ծննդյան օրը։

Սպորտսմենուհին գրել է․ «Այսօր այն մարդու ծննդյան օրն է ով կյանք է տվել ինձ, ով սովորեցրել է ապրել ճիշտ, իր օրինակով ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի մեծատառով մարդը, ով ստիպել է ինձ միշտ զգալ յուրահատուկ: Պա ջան, իմ ամենաթանկ, ամենաբարի, կյանքիս ամենակարևոր մարդ, իմ ամանա-ամենա շնորհավորում եմ տարեդարձդ:

Քեզ անսասան առողջություն եմ ցանկանում, միշտ երջանիկ լինես քեզ շրջապատող մարդկանցով և միշտ, միշտ իմ կողքին: Երանի մարդկանց 10% ը քեզ նման լինեին, երանի…»: