«Կինս ինձ համար իմ 8-րդ հրաշալիքն է»․ Արթուր Աբրահամը խոսել է անձնական-ընտանեկան կյանքից, ժամանակին այլ սպորով զբաղվելու և կյանքի այլ ուշագրավ դրվագներից․ տեսանյութ


Սիրված սպորտսմեն Արթուր Աբրահամը Նանե Արզումանյանի հյուրն է եղել և հետաքրքրական զրույց ունեցել։

Նա՝ համաձայն հաղորդման ձևաչափին, անկեղծ պատասխաններ է հնչեցրել։ Խոսել է մարտերի, մեծ սպորտում ունեցած իր դժվարությունների և դրանք հաղթահարելու մասին։

Պատմել է, որ ավելի վաղ տարիքում զբաղվել է հեծանվային սպորտով, սակայն եկել է մի ժամանակ, որ Արթուրը հասկացել է՝ ինքը այդ սպորաձևում միջակ է և այն իր համար չէ, քանի որ հենց միայն մարմնի կառուցվածքը հեծանվային սպորտի համար չէ։

Հայտնի և սիրված սպորտսմենը 1995 թվականից ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա։ Արթուր Աբրահամը նաև անդրադարձել է անձնական կյանքին և խոսել կնոջ մասին, ում ութերորդ հրաշալիք է անվանել։

Երեք երեխաների հայրը չի ցանկանում, որ որդին իր ուղով գնա, քանի որ բոքսը ցավոտ սպորտաձև է, և ամեն մարդ չէ, որ կկարողանա դիմակայել այդ ցավին։

Ուշագրավ հարցարույցի մանրամասները դիտեք ստորև կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: