Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը վրեժ է լուծում յուրովի․ բացահայտեք ձեզ


Կենդանակերպի նշաններն այնքան տարբեր են, սակայն երբեմն նաև այնքան նման։ Յուրաքանչուր նշան առանձնահատուկ է և ուրույն դիրք ու բովանդակության տեր։ Նրանք տարբերվում են իրենց սիրելու, ատելու, երջանիկ լինելու և այլ մոտեցումներով։ Նրանք նույնիսկ յուրովի են լուծում իրենց վրեժը։ Կարդացեք այս վերլուծությունը և շատ բան կբացահայտեք։

ԽՈՅ

Խոյերը վրեժ լուծելիս անկառավարելի են դառնում։ Նրանք ընդունակ են հարվածել։ Եթե ընկերը կամ ամուսինը դավաճանել է, նրանք կարող են դուրս նետել նրա իրերը, փչացնել և երբեք այլևս չհանդիպել ու չտեսնել վերջինիս։

ՑՈՒԼ

Ցուլը դաժան է։ Նրա վրեժը կարող է տարիներ տևել։ Եվ կանգնում ու հարվածում է ամենաթանկ ու ամենացավոտ տեղին։

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Եթե տեսնում եք ու հասկանում, որ Երկվորյակն ուր որ է վրեժ է լուծելու, ապա ուղղակի փոխեք երկիրը, ի չիք դարձեք աշխարհի երեսից, քանի որ նա ձեր ամենանվիրական գաղտնիքները կպատի ողջ աշխարհին։

ԽԵՑԳԵՏԻՆ

Խեցգետինը ոչինչ չի մոռանում։ Նույնիսկ երկար տարիներ անց նա կհիշի և անպայմանորեն կլուծի իր վրեժը։ Կարող են տուժել անգամ ձեր սերունդները։

ԱՌՅՈՒԾ

Առյուծները իրենց ցավը խնամքով կարողանում ե թաքցնել և ցույց չտալ։ Սակայն կարող են թագավորին վայել բարձրացնել գլուխը և բոլորի ներկայությամբ ծաղրել ձեզ։

ԿՈՒՅՍ

Համաստեղության այս նշանը նախագծում է իր վրեժի ծրագիրը և մանրակրկտորեն պլանավորում այն։

ԿՇԵՌՔ

Այս նշանի տակ ծնված անձանց անհնար է հասցնել վրեժ լուծելու աստիճանի։ Նրանք երբեք դա չեն անի, այլ կդիմեն այլ մարդկանց  օգնությանը։

ԿԱՐԻՃ

Նրանք երկար կմտմտան և կգտնեն ամենահարմար պահը հզոր հարձակման համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Նրանք վրեժը դիվանագիտորեն են լուծում, բաց մրցակցության պես․ ճիշտ կլինի հանձնվել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Նրանք անդադար ձեր առջև կդնեն ձեր անհաջողություններն ու թույլ կետերը, կտանջեն, կբարկացնեն։ Այծեղջյուրները մանրախնդիր վերաբերմունք ունեն վրեժխնդրության նկատմամբ։

ՋՐՀՈՍ

Ջրհոսները ներում և մոռանում են։

ՁԿՆԵՐ

Ձկները իրենց վրեժը լուծում են սև կախարդանքի, ասեղների միջոցով․ զգուշացեք․․․ ։


Понравилась статья? Поделиться с друзьями: