Կարևոր տեղեկություն՝ բոլոր գազի բաժանորդների համար


«Գազպրոմ Արմենիան» շատ կարևոր հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսյան ախտի պայմաններում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետ, ինչ արդյունքում կոմունալները չվճարելու դեպքում գազամատակարարումը չէր անջատվում։ Այժմ պարտադրվում է կատարել վճարումները, հակառակ դեպքում կլինի անջատմանը բախվելու իրական վտանգ։

Ընկերությունն իր հայտարարության մեջ նշել է՝ քանզի հանրային ծառայությունների կարգավորմամբ զբաղվող ծառայությունը հայտարարել է ֆորս մաժորի՝ ապրիլի 22-ից վերացած լինելու մասին, ապա գազամատակարարը պահանջում է վճարել պարտքերը։

Նրանք պահանջում են վճարել փետրվարի և մարտի կոմունալի ծախսը և ներտնային սպասարկման ծառայության վճարը։ Այդ ամենը հարկ է կատարել 3 օրում, որպեսզի տեսուչն ստիպված չլինի դադարեցնել մատակարարումը։ Եթե մինչև ապրիլի 25-ը վճարումները չկատարվեն, կսկսվեն անջատումները։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ որոշակի հատուցում կլինի բաժանորդներին՝ ըստ սպառած գազի քանակի։ Դա ներառված է հատուկ ծրագրում, որի շահառուները բոլոր բաժանորդներն են։ Օգտվելու համար ոչինչ անել անհրաժեշտ չէ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!